ԼՂ նախագահը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի: Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, արցախյան ներքաղաքական մթնոլորտը հուշում են, որ անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած իրենից:
Նախքան հրաժարականը Հարությունյանը պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից և պետնախարար է նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին:
ԼՂ նախագահի հրաժարականի գործընթացը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կապում է ռուսական գործոնի հետ:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: