Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, արձագանքելով Մարիա Զախարովայի մեկնաբանությանը, նշել է, որ այն տարակուսանք և հիասթափություն է առաջացնում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը իր հերթական ճապազրույցում հայտարարել է, որ Պրահայում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը:
Անի Բադալյանը ռուսական կողմին հիշեցրել է ԼՂ հիմնախնդիրի հանրահայտ ժամանակագրությունը, իր գործընկերոջը խորհուրդ տվել զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան