ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանրային առողջապահության մասնագետ Ժիրայր Ռաթևոսյանի հետ հանդիպմանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը:
«Այսօր հանդիպել եմ հանրային առողջապահության մասնագետ, մեր հայրենակից Ժիրայր Ռաթևոսյանի հետ։ Մեծ է նրա դերը մեր երկրում` ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Հեպատիտ Ց-ի և այլ հիվանդությունների) կանխարգելման և բուժման աշխատանքներում։
Այսօր էլ Ժիրայր Ռաթևոսյանը նպաստում է, որ Հեպատիտ Ց-ի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը լինի հասանելի, և համատեղ ջանքերով հասնենք այդ հիվանդության էլիմինացմանը մեր երկրում։ Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն ու միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած առողջապահական խնդիրները։
Ի նշան երախտագիտության` Ժիրայր Ռաթևոսյանին հանձնեցի շնորհակալագիր»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։