Այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել Աղդամ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այցի մասնակիցները եղել են Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում, որտեղ գտնվում են Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարները։
Ուղևորությանը մասնակցում է 60 մարդ ավելի քան 50 երկրից և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև լրագրողներ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: