Մոսկվան կողմ է Անկարայի հետ փոխգործակցության խորացմանը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, և շահագրգռված է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շահագրգռված ենք նաև բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության և կապերի ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հարցում։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,- ասել է Լավրովը: