Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն իր երկրի իշխանությանը կոչ է արել ընդունել բանաձև՝ Լաչինի արգելափակված միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին:
Նա հավելել է՝ պետք է վերջ դնել Բաքվի վարած ցեղասպան քաղաքականությանը։ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն է անդրադարձել նաև Գերմանիայի արտգործնախարարը: