ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի 2 մլրդ դրամ արժողությամբ «Եռաբլուր» պանթեոնի 4 հողատարածք կվերադարձվի պետությանը: Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է հաշտության համաձայնությունը, Ղազարյանը կալանավորված է այս գործով։ Դատախազությունը, ընդհանուր առմամբ, Վաչագան Ղազարյանից պահանջում է պետությանը վերադարձնել մոտ 7 միլիարդ դրամի գույք ու 1.6 միլիարդ դրամ: Այս մասով դեռևս հայցադիմումի քննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան