Կառավարությունը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացրեց 3 մլրդ 44 մլն դրամ մի շարք սուբվենցիոն ծրագրերի՝ Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերի հիմնական մասը՝ 29 ծրագիր, 2022 թվականի են, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: Ընդհանուր 25 համայնքի է գումար հատկացվում 48 սուբվենցիոն ծրագրերի համար:
«Ընդհանուր առմամբ, այս որոշման ընդունման պարագայում Կառավարությունը 255 ծրագրի համար արդեն շուրջ 14.4 մլրդ դրամ կվճարի»,- նշեց նախարարը:
Սուբվենցիոն ծրագրերը ներառում են ճանապարհաշինությունց, ջրամատակարարման համակարգի արդիականացումից մինչև կրթական, մշակութային հաստատությունների տանիքների նորոգում ու մանկապարտեզի կառուցում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս 9 մարզում համաֆինանսավորվող բոլոր ծրագրերի իրականացման ընթացքը: