Աշխարհահռչակ երաժիշտ, շանսոնիե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի մրցույթը կամփոփվի վաղը: Ներկայացված նախագծերը գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին, բայց դրանց օգտին կարելի է քվեարկել նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում: Նախագծի, նաև արձանի համար նախատեսված վայրի վերաբերյալ առարկություններ ունեն մշակույթի մի շարք գործիչներ: Քաղաքապետարանից արձագանքում են, որ արձանի համար այլ վայր չեն դիտարկում, իսկ եթե նախագծերից ոչ մեկը հավանության չարժանանա, նոր մրցույթ կնշանակվի:
Մանրամասները՝ Էմիլյա Հոսյանի տեսանյութում: