Օգոստոսի 30-ին էկոնոմիկայի նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում գրել է.
«Բարձր եմ գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:
Երկուստեք կարևորել ենք մեր երկու երկրների միջև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը»: