Ֆրանսիայի քաղաքներից ԼՂ-ին ուղարկված հումանիտար օգնությամբ տասը բեռնատարները Լաչինի սկզբնամասում են՝ Կոռնիձորի անցակետի մոտ: Շարասյունն ուղեկցել են Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն և օգնությունը տրամադրած Ֆրանսիայի մյուս համայնքների ղեկավարները: Նրանք այսօր Սյունիքում ասուլիս են տվել:
Փարիզի քաղաքապետը հայտարարել է, որ իրենք պահանջում են հարգել միջազգային իրավունքը և դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ ՄԱԿ անվտանգության խորհրդում բանաձև ընդունելու հարցով:
Մանրամասները` Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում: