Գաբոնի զինվորականները Gabon 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել են երկրում ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին։
Չորեքշաբթի առավոտյան Գաբոնի գործող նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան վերընտրվել էր պետության ղեկավարի պաշտոնում՝ ստանալով ձայների 64,2%-ը։ Նա Գաբոնը նախագահել է ավելի քան 40 տարի:
Զինվորականները հաստատում են, որ երկրում իրականացվել է պետական հեղաշրջում: Սակայն միջազգային հանրությանը դեռ պարզ չէ, թե որ քաղաքական ուժին են նրանք աջակցում։
Զինվորականները նաև խոստացել են կատարել միջազգային հանրության առջև երկրի ստանձնած պարտավորությունները։ Գաբոնը ՕՊԵԿ-ի անդամ է:
Պետական հեղաշրջման կազմակերպիչները հեռուստաուղերձի ժամանակ Գաբոնի բնակչությանը, ինչպես նաև այլ երկրների բնակիչներին, որոնք ներկայումս գտնվում են Գաբոնի տարածքում, հանգստության կոչ են արել։
Agence France-Presse-ը՝ վկայակոչելով զինվորականներին, հայտնում է, որ Գաբոնի սահմանները փակ են։