Ռուս խաղաղապահների բեռնատարներն այսօր փորձել են տեղաշարժվել Աղդամի ուղղությամբ, սակայն տեղի բնակիչները դա թույլ չեն տվել:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչները երեկվանից ոստիկանության անցակետի մոտ փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի, Կարմիր մահիկի միջոցով, ուղարկած բեռի մուտքը թույլ չտալու համար։ Բնակիչները վրաններ են տեղադրել և հերթապահություն սահմանել:
Աղդամից Ստեփանակերտ գնացող ճանապարհին՝ Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել։