Ուկրաինական կողմը տեղեկացրել է, որ գիշերը Ուկրաինայի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել, գործել է հակաօդային պաշտպանության համակարգը:
Պայթյուններ են գրանցվել Կիևի ծայրամասերից ոչ հեռու, Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում, Չերկասկի մարզում և Օդեսայում։
Մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։