Մեր նպատակն է այնպես անել, որ ֆրանսիական դիվանագիտությունը դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը՝ անդրադառնալով նախագահ Մակրոնին ուղղված կոչին, որպեսզի վերջինս օգտագործի Ֆրանսիայի ունեցած դիրքը ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հարցով բանաձև ընդունելու համար:
Պատրիկը Կարամը փոխանցեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի ողջույնը ԼՂ նախագահին, ապա հիշեցրեց, թե ինչպես էր վերջինս 2021-ին կյանքի գնով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որից հետո Ադրբեջանի նախագահը սպառնացել էր նրան:
«Ուզում եմ հավելել նաև, որ իմ փաստաբանը, որը Միջազգային քրեական դատարանում հավատարմագրված է, ես դիմել եմ նրան, որպեսզի նա Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ բողոք ներկայացնի: Նպատակն է թիրախավորել հենց նախագահին, հենց Ալիևին. նա է բռնակալը և հենց նրա դեմ մենք պետք է պայքարենք»,- ասաց Պատրիկ Կարամը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին վերահաստատեց, որ եկել են ոչ թե քաղաքական հարցեր լուծելու, այլ որպեսզի շրջափակումը վերացվի, և ԼՂ բնակչությունը կարողանա արժանապատիվ ապրել:
«Մենք ձեր ձայնը հնչեցնելու ենք այնտեղ, որտեղ որ լինենք»,- ասուլիսը եզրափակեց Փարիզի քաղաքապետը: