ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Մարիա Զախարովան սլաքներն ուղղել է Հայաստանի իշխանության վրա և նշել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրն է` բոլոր միջոցները գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար: Զախարովան անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը՝ Փարիզի միջնորդական ջանքերն ակտիվացնելու և Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու վերաբերյալ:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: