Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրեցին երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։
Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։