Կանադայի արտգործնախարարը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Մելանի Ժոլին Թվիթերում գրել է, որ Շառլ Միշելի հետ քննարկել են Բալկաններում Եվրամիության ընդլայնման տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայիթիում ճգնաժամի կարգավորմանը ուղղված հետագա քայլերը։