Իրանի ծրագրի և բյուջեի կազմակերպության ղեկավարը հայտնել է մի քանի երկրում Իսլամական Հանրապետության արգելափակված ակտիվների ապասառեցման մասին:
Դավուդ Մանզուրը մանրամասնել է, որ Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան և Իրաքը ազատել են Իրանի արգելափակված ակտիվները: Նա հավելել է, որ այս ակտիվները պատկանում են Իրանի Կենտրոնական բանկին:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել էր, որ Թեհրանը ոչ մի երկրում չունի արգելափակված ակտիվներ: Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել էր, որ Իրանը կարող է օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր ակտիվները։