Կանադայի արտգործնախարարը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այդ մասին հայտնել է Մելանի Ժոլին Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում Եվրամիության ընդլայնման տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- նշել է Ժոլին։