Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը:
Ալիևը նշել է, թե «Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել` Ադրբեջանի սահմանային և մաքսային ռեժիմների կանոնների պահպանմամբ»:
Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ իրավիճակի կայունացման և առկա լարվածության վերացման հարցում, նա առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև: