Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տարեդարձի կապակցությամբ։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ երկու երկրները 1997 թ․ օգոստոսի 29-ի փաստաթղթով պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում:
«Մեր երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության բարձրացման գործում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից, հավելել՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է և Մոսկվայի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։