Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հայտնել են Ճապոնիայի ԱԳՆ-ից։
Գերատեսչությունում նշել են, որ Կիսիդան ընդգծել է, որ Կիևին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ Տոկիոյի դիրքորոշումն անսասան է: Ճապոնիայի և Ուկրաինայի ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները։
Ավելի վաղ Kyodo գործակալությունը նշել էր, որ Կիսիդան և Զելենսկին հեռախոսային բանակցությունների ընթացքում կարող են քննարկել Ճապոնիայի ֆինանսական աջակցությունը Ուկրաինային։