ԼՂ-ում ստեղծված իրավիճակից ելքի վերաբերյալ վերջնական որոշում չեն կայացրել խորհրդարանում անցկացված ընդլայնված խորհրդակցության մասնակիցները. Ստեփանակերտում սպասում են Ռուսաստանից պատասխանի:
Քննարկված հարցերի մասին Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին մանրամասներ է ներկայացրել Արայիկ Հարությունյանը: ԼՂ նախագահը պնդել է, որ մատակարարումների վերականգնումը բացառապես պետք է լինի Լաչինի միջանցքով: