Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Սոչի։ Նա նշել է, որ այցից հետո հացահատիկի գործարքի հետ կապված լինելու են նոր զարգացումներ։
Թուրքական Hurriyet թերթն էլ, վկայակոչելով իր աղբյուրը, նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները սպասվող բանակցություններում կարող են քննարկել հացահատիկի գործարքի նոր բանաձևը։
Նշվում է, որ այն մշակում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նախորդ շաբաթ նա այցելել էր Ուկրաինա և շուտով կայցելի Մոսկվա։ Դրանից հետո Անկարան առաջարկները կքննարկի ՄԱԿ-ի հետ և կմշակի նոր բանաձև, որը կներկայացվի Էրդողանի և Պուտինի քննարկմանը։