Վրաստանը մինչև 2030 թվականը շատ ավելի համապատասխան կլինի Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին, քան Արևելյան Եվրոպայի հավակնորդ երկրները, այդ թվում՝ Ալբանիան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը։
Նախօրեին Միշելը հայտարարել էր, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկեն հանրակցությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հարցը: Նա հավելել է, որ Եվրամիությունը մինչև 2030 թվականը պետք է պատրաստ լինի ընդլայնման։