Մեր երկրի վարկանիշը «Ստանդարտ ընդ Փուրսը» բարելավել է: Հեղինակավոր միջազգային վարկանիշային այս գործակալության, նաև «Ֆիթչի» գնահատականով մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքի և հարկաբյուջետային ցուցանիշները դրական տեղաշարժ են արձանագրել: Գործակալությունը Հայաստանի դեպքում նաև ռիսկերն է գնահատում ցածր, այս տարվա նախանշված 4 տոկոսի փոխարեն, կանխատեսում 7.5 տոկոս տնտեսական աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան