Շվեյցարիան սեպտեմբերին Ուկրաինային կփոխանցի հեռակառավարվող ականազերծման մեքենա, կցորդիչով բեռնատար և պահեստամասեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1,35 մլն դոլար: Այս մասին հայտնել է Պաշտպանության, բնակչության պաշտպանության և սպորտի դաշնային նախարարությունը:
Հունիսին Շվեյցարիայի իշխանությունները հայտնել էին, որ անցյալ տարվա ամռանից երկրի ռազմական գերատեսչությունն աջակցում է Ուկրաինայի քաղաքացիական իշխանությունների հումանիտար ականազերծման ուսուցմանը՝ դասընթացներ կազմակերպելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ: