Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության, որը թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ապրել այնտեղ՝ հարգելով իրենց իրավունքները, մշակույթն ու պատմությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Նրա հայտարարության մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։