ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
«Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր խայտառակ պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիությունից զրկելուն և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր աշխատանքը խաթարելուն: Դա անընդունելի է»,- նշել է սենատորը Twitter-ի իր միկրոբլոգում։