Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման` 6, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք պատճառելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: