Մեկ օրում երեք հայ երիտասարդի առևանգման դեպք Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգում են Ալեն Սարգսյանին, բառացիորեն ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս` ուսումը շարունակելու:
Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Այսօր Երևանում մարդիկ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ երիտասարդներին վերադարձնելու պահանջով:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: