Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա Վրաստանի միջնադարյան Շիո Մղվիմի վանքի մոտ սողանք է տեղի ունեցել, փլվել է ժայռալանջը, հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը:
Ըստ նախնական տեղեկությունների ՝ տուժածներ չկան: Հնագույն սրբավայրի այցելուները հասցրել են լքել դրա տարածքը մինչև հողի զանգվածի մոտենալը։ Սակայն, ըստ ականատեսների, այն ծածկել է գրեթե ողջ քրիստոնեական վանքը։ Վանքին հասցված վնասի մասին դեռ տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաև՝ արդյոք սողանքի տակ մնացած մարդիկ կա՞ն, թե՞ ոչ։
Այս տարածքում սողանքներ հաճախակի են լինում, սակայն վրացական պատրիարքարանում միջադեպը «համեմատաբար մասշտաբային» են անվանել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: