Երկու օր Սյունիքում, հատկապես՝ Սիսիանում հատուկ մթնոլորտ էր, քաղաքում ֆեստիվառ էր, երաժշտական փառատոն, որը Սիսիան է բերում նաև շատ տուրիստների: Երեկոյին ներկա է եղել նաև վարչապետի տիկինը: Աննա Հակոբյանը Սյունիք այցի ընթացքում նաև նորամուտի է ներկա եղել: Բնունիս գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի անվան հյուրատունը՝ «Էդգարի տունը», որը եղել է նրա երազանքը: