Լոռու մարզ այցի առաջին կանգառը Վանաձորում էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Խորենացու փողոցի գրեթե 1 կմ հատվածի 2 երթևեկելի գոտիների հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է շուրջ 273 մլն դրամ:
Հրաչյա Ներսիսյան փողոցի 1,1 կմ հատվածում ևս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է 314 մլն դրամ: Միջոցների շուրջ 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:
Շինաշխատանքները կավարտվեն առաջիկայում: