Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ «Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են նախարարությունից։
Անկարայի և Աթենքի միջև գլխավոր խնդրահարույց հարցերից է երկու երկրի ծովային սահմանների սահմանազատման խնդիրը:
Հուլիսի կեսերին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել էր, որ Հունաստանն ու Թուրքիան տրամադրված են առաջիկա ամիսներին մշակել իրենց հարաբերությունների զարգացման ավելի հստակ ճանապարհային քարտեզ: