Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր դեպքերի թիվը 408 է, որից 287-ը երեխաներ են, 121-ը՝ մեծահասակ: 1 քաղաքացի հոսպիտալացված է, 257 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից: