Լեհաստանը և Բալթյան երկրներն ամբողջությամբ կփակեն Բելառուսի հետ իրենց սահմանները, եթե «Վագների» վարձկանների մասնակցությամբ վտանգավոր միջադեպ տեղի ունենա, երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, տեղեկացնում է BBC-ն։
Նա նաև պահանջել է անօրինական միգրանտներին դուրս բերել սահմանային գոտուց՝ նշելով, որ նրանց «այնտեղ են տեղափոխել բելառուսական հատուկ ծառայությունները»։
«Մինսկի իշխանություններից պահանջում ենք, որ «Վագներ» խմբավորումն անհապաղ լքի Բելառուսի տարածքը, իսկ անօրինական միգրանտները անհապաղ հեռանան սահմանամերձ գոտուց և հետ ուղարկվեն իրենց երկրներ»,- ասել է Կամինսկին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել են նաև իր գործընկերները Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից: