Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժին հնարավոր կլինի հետևել օնլայն հարթակներում. զեկուցվեց, որ օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները։ Քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը, այլև ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi:
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ Անի Օհանյանի տեսանյութում: