Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը չի գործում Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
Հաղորդագրության համաձայն՝ առավոտյան Իսրայելը «օդային ագրեսիա է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ Միջերկրական ծովի կողմից»։ Հարձակման հետևանքով թռիչքուղին և օդանավակայանի շենքը վնասվել են:
Նշվում է, որ սա 2023 թվականի սկզբից Իսրայելի 22-րդ հարվածն է Սիրիայի տարածքին։