17 տարի առաջ «Արտաշատ» հուշարձանի մասնավորեցված 6 հեկտար տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել և կմիանա «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցին: Իրավական գործընթացներն ավարտելուց հետո մասնագետները տարածքում նախատեսում են պեղումներ իրականացնել: Արշավախմբի ղեկավարի դիտարկմամբ սրանք հուշարձանի տարածքի վերականգնման առաջին, բայց ոչ վերջին քայլերն են:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում: