Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «պետք է ներառեն և՛ վահան, և՛ սուր»։ Նրա խոսքով՝ նման երաշխիքներ կհայտնվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության արդյունքում, սակայն դրանք կամրապնդվեն ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրով։
«ԱՄՆ-ը Կիևին անվտանգության երաշխիքներ կտրամադրի «իսրայելական մոդելով», ըստ որի կստանանք զենք, տեխնոլոգիա, ուսուցում, ֆինանսներ և այլն»,- ասել է Զելենսկին և ենթադրել, որ նման համաձայնագիրը կախված չի լինի նրանից, թե ով կլինի Սպիտակ տան ղեկավարը, քանի որ այն կհաստատի Կոնգրեսը։
ԱՄՆ-ը և Իսրայելը հրեական պետության հիմնադրումից ի վեր անվտանգության բազմաթիվ պայմանագրեր են ստորագրել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն Իսրայելին երաշխավորում է «որակական ռազմական առավելություն» տարածաշրջանի մյուս ուժերի նկատմամբ։