Օգոստոսի 26-ին Ստեփանավանում տեղի է ունեցել Airfest փառատոնը: Այդ մասին հայտնում են ԷՆ զբոսաշրջության կոմիտեից:
«Ստեփանավանի օդանավակայանի երկինքը լի էր տարատեսակ թռչող սարքերով՝ ինքնաթիռներով, պարապլաններով, ուղղաթիռներով, օդապարիկներով և դրոններով:
Միջոցառումը համալրված էր օդային շոու ծրագրերով, բենդների և DJ-ների կատարումներով։
Airfest-ի շրջանակում փոքր ավիացիայի և զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետները կիսվեցին իրենց փորձով պանելային քննարկումների շրջանակներում՝ խոսելով ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման խնդիրների ու հնարավոր լուծումների, Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման պոտենցիալի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին:
Պրոֆեսիոնալ օդաչուներն անցկացրին կրթական լեկցիաներ՝ ոգեշնչելով ոլորտով հետաքրքրված ապագա մասնագետներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: