Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք հայ երիտասարդի ձերբակալման վերաբերյալ։ Նշվում է, որ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական վերաբերմունք ցուցաբերելու համար»:
Դատախազությունը հայտնում է, որ որոշում է կայացվել երեք հայ ֆուտբոլիստների նկատմամբ կիրառել տասնօրյա վարչական կալանք, ապա` արտաքսում: