Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար 2024 թվականից:
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է այդ հիվանդությունների ցանկը՝
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ.
2) առաջնային իմունոդեֆիցիտ.
3) կավասակի հիվանդություն.
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն-սուր պոլիռադիկուլիտ.
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ.
6) ցրված սկլերոզ:
Արդյունքում շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ, անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները: