ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա և ծանոթացել վերջինիս գործունեությանը:
«Մոտ 2500 աշխատակից ունեցող ընկերությունն արտադրում է եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք՝ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ և այլն»,- ասված է վարչապետի Ֆեյսբուքի գրառման մեջ: