Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում ընթացքի մեջ են նոր մարզադահլիճի կառուցման շինաշխատանքները: 160 աշակերտի համար նախատեսված մարզադահլիճի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 200 մլն դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: