Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկհարկանի, 50 մահճակալ հզորությամբ բաժանմունքի կառուցման աշխատանքների համար հատկացվել է 892 մլն դրամ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի երկրորդ եռամսյակին: