Այցելեցի Վանաձորի հայ-իտալական «Իտեքս» ընկերություն, ծանոթացա վերջինիս գործունեությանը: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2022 թ. մայիսին հիմնադրված ընկերությունը զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ և ունի մոտ 1000 աշխատակից:
Ներկայումս ընկերությունն ունի 14 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի»,- հրապարակած տեսանյութին կից գրել է վարչապետը։