Ռուսաստանի Կեմերովո քաղաքում հրկիզվել է հրագործական արտադրանքի պահեստ, հրդեհը մեկուսացվել է 750 քմ տարածքում՝ հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 30 մարդ և 11 միավոր տեխնիկա: Շենքն ամբողջությամբ այրվել է, փլվել է տանիքը։
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Ականատեսները հայտնել են, որ հրդեհից առաջ պայթյունների բարձր ձայներ են լսել։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։